ru24.pro
Все новости
Июль
2024

ՔԿ–ն մանրամասներ է հայտնում զորացրված զինծառայողներ տեղափոխող մեքենայի վթարի դեպքից․ 5 մարդ հոսպիտալացվել է

0

p bԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի․/ԱՌԿԱ/․ /bՀուլիսի 11-ին, ժամը 11-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհրի 175 կմ հատվածում՝՝ Գորայք բնակավայրի մոտ, վթարի է ենթարկվել «Միցուբիշի Գրանդիս» մակնիշի քաղաքացիական ավտոմեքենա, ինչի հետևանքով տեղում մահացել են երկու անձ, իսկ 5-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բուժհաստատություններ, հայտնում է ՀՀ ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։/pp/pp Նախնական տվյալներով զորացրված զինծառայողները տաքսի ավտոմեքենայով ուղևորվելիս են եղել Երևան քաղաքի ուղղությամբ։nbsp;/pp Մահացածներից մեկը վարորդն է, մեկը՝ ուղևորներից մեկը։ Նախնական տվյալներով բուժհաստատություն դիմած անձանցից 2-ի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության, մեկինը՝ բավարար։nbsp;/pp Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։nbsp;/pp Քննիչները դեպքի վայրում են, իրականացնում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական գործողություններ։nbsp;/pp Աբրահամյանը հայտնել է, որ ավելի ուշ տեղեկատվություն կհրապարակվի։nbsp;/p