ru24.pro
Все новости
Июль
2024

Բլինքեն․ Կողմերը շատ մոտ են վերջնական համաձայնության հասնելուն

0

«Կողմերը նշել են խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ պատմական պայմանագրի կնքման ուղղությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից գրանցված առաջընթացը եւ համաձայնել են շարունակել աշխատանքները», - ասված է Հայաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Հանդիպման մեկնարկին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել է․

«Վերջին մեկուկես տարվա ընթացքում Հայաստանն ու Ադրբեջանը շատ կարեւոր աշխատանք են կատարել՝ բանակցելով ամուր եւ արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման համար, որը աննախադեպ հնարավորություններ կբացի տարածաշրջանի, երկու երկրների եւ Միացյալ Նահանգների հետ նրանց հարաբերությունների համար: Այս ընթացքում Միացյալ Նահանգները ձգտել է օգնել եւ աջակցել՝ Եվրամիության եւ Եվրոպայի բազմաթիվ գործընկերների հետ միասին:

Այսօր հնարավորություն ունենք գույքագրելու այն, ինչը ձեռք է բերվել եւ այն, ինչ մնում է: Բայց ելնելով մեր ունեցած շփումներից, այդ թվում՝ վերջին շաբաթների ընթացքում, ես կարծում եմ, որ երկու երկրները շատ մոտ են վերջնական համաձայնության հասնելուն, ինչին Միացյալ Նահանգները վճռականորեն կաջակցի»։