Կանցկացվի հայ-ամերիկյան համատեղ «Արծիվ գործընկեր 24» զորավարժությունը
Հայաստանի պաշտպանության նախարարությունը X սոցցանցի իր էջում տեղեկացնում է, որ վարժանքի ընթացքում խաղարկվելու է խաղաղապահ գործողություն՝ հակամարտող կողմերին տարանջատելու համար:
Վարժանքի նպատակն է ամրացնել հայ եւ ամերիկացի զինվորականների փոխհամատեղելիությունը, փորձի փոխանակում կազմակերպել եւ բարձրացնել
հայ խաղաղապահների պատրաստության աստիճանը:
«Արծիվ գործընկեր 24» վարժանքին մասնակցելու են Հայաստանի Զինված ուժերի խաղաղապահ բրիգադի, ԱՄՆ Եվրոպայի եւ Աֆրիկայի հրամանատարության եւ Կանզասի Ազգային գվարդիայի զինծառայողները:
Մեդիամաքսը հիշեցնում է, որ 2023 թվականի սեպտեմբերին Հայաստանում անցկացվել էր «Արծիվ գործընկեր» համատեղ զորավարժությունը, որին մասնակցել էր 85 ամերիկացի եւ 175 հայ զինծառայող: