ru24.pro
Все новости
Июль
2024

Հայաստանը մեծապես կարևորում է Կանադայի հետ հարաբերությունների զարգացմանն ուղղված համատեղ ջանքերը․ Փաշինյանը՝ Թրյուդոյին

0

p bԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի․/ԱՌԿԱ/․ /bՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին՝ Կանադայի օրվա առթիվ, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։/pp Ուղերձում ասված է.nbsp;/pp «Մեծարգո պարոն վարչապետ,/pp Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Կանադայի օրվա կապակցությամբ։nbsp;/pp Մենք մեծապես կարևորում ենք մեր երկրների միջև հարաբերությունների զարգացմանն ուղղված համատեղ ջանքերը և հանձնառու ենք շարունակել աշխատել ընդհանուր արժեքների և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունների հետագա ընդլայնման և խորացման ուղղությամբ։nbsp;/pp Առանձնակի գնահատանքի է արժանի Կանադայի հետևողական աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և Հայաստանի Հանրապետության կառավարության ժողովրդավարական բարեփոխում¬ների օրակարգին։nbsp;/pp Կրկին շնորհավորելով Ձեզ և Կանադայի բարեկամ ժողովրդին ազգային տոնի առթիվ՝ վերահաստատում եմ իմ պատրաստակամությունը շարունակելու սերտ փոխգործակցությունը՝ հանուն մեր երկու երկրների և ժողովուրդների բարեկամության և բարեկեցության»։nbsp;/p