ru24.pro
Все новости
Июнь
2024

Հայկական Chessify-ը դարձել է FIDE կորպորատիվ շախմատի աշխարհի չեմպիոն

0

Հայկական Chessify ընկերությունը մասնակցել է FIDE կորպորատիվ շախմատի աշխարհի առաջնությանը եւ հաղթել եզրափակչում Chessmood-ին՝ վաստակելով «Աշխարհի ամենախելացի ընկերություն» կոչումը:

FIDE կորպորատիվ շախմատի աշխարհի առաջնությունը հեղինակավոր միջոցառում է, որը համախմբում է կորպորատիվ թիմեր ամբողջ աշխարհից շախմատի ոլորտում մրցելու համար: Այն այս տարի անցկացվել է հունիսի 15-17-ը՝ Նյու Յորքի Cunard պատմական շենքում:

Chessify-ը շախմատային հարթակ է, որը հեղաշրջում է շախմատասեր հանրության փորձը՝ շախմատային ծրագրերում կիրառելով արհեստական բանականության նորագույն տեխնոլոգիաներ։ Ստարտափը մատուցում է ծառայություններ նախատեսված ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ սիրողական մակարդակի շախմատիստների համար։

Chessify-ի ամպային ծառայությունը կտրուկ բարձրացնում է պրոֆեսիոնալ դասընթացների արդյունավետությունը եւ խնայում ընդհանուր ուսուցման ժամանակի 30%-ը։ Պրոդուկտի հիմնական առանձնահատկություններն են անհատական ամպային սերվերները, շախմատային այլ հարթակների հետ հեշտ ինտեգրումը եւ մոբայլ սարքերում հասանելիությունը (Android/ IOS)։