ru24.pro
Все новости
Июнь
2024

ՌԴ ԱԳՆ. Արեւմուտքը Հայաստանը դիտարկում է որպես Ռուսաստանի դեմ հիբրիդային պատերազմի գործիք

0

«Մենք մեր սեփական փորձից գիտենք, թե դա որքան վնասակար կարող է լինել երկրի զարգացման համար։ Մենք անկեղծորեն կարեւորում ենք կապերը Հայաստանի հետ եւ փորձում դրանք կառուցել փոխադարձ հարգալից եւ փոխշահավետ ձեւով»,- «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթին տված հարցազրույցում ասել է փոխարտոգրծնախարարը:

«Արեւմուտքը Հայաստանը դիտարկում է որպես Ռուսաստանի եւ Հարավային Կովկասի այլ երկրների դեմ հիբրիդային պատերազմի գործիք։ Նպատակը պարզ է՝ օգտագործել հայկական «կամուրջը» տարածաշրջանում լարվածության հերթական օջախ ստեղծելու համար։ Արեւմտյան մայրաքաղաքներում պատրաստ են հանգիստ «խաղադրույք կատարել» Հայաստանի սոցիալ-տնտեսական իրավիճակի եւ անվտանգության վրա։ ԱՄՆ-ի, Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները կոչ են անում Երեւանին խզել բոլոր կապերը Մոսկվայի հետ:

Տեսնում ենք նաեւ՝ Հայաստանին ակտիվորեն գրավում է եվրոպական հեռանկարը։ Դժվար չէ կռահել, որ այդ երկրին կհամոզեն հրաժարվել այն մեխանիզմներից, որոնք վերջին տարիներին ռեկորդային աճ են ապահովել տնտեսությանը։ Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզումը կնշանակի հայկական բիզնեսի հիմնական շուկայի կորուստ»,- ասել է Գալուզինը:

Նրա խոսքով՝ արեւմտյան նարատիվների ազդեցության ներքո տեղի է ունեցել երկկողմ քաղաքական շփումների կտրուկ նվազում.

«Երեւանից հետզհետե ավելի հաճախ է հնչում Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի, անվտանգության առկա համակարգի անհիմն քննադատություն։ Սա, մեղմ ասած, ապակառուցողական է եւ անհեռատես։

Երեւանի լիարժեք մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին համապատասխանում է հայ ժողովրդի ձգտումներին, ծառայում է Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության պահպանման գործին։ Հայաստանի անվտանգության ապահովման համար ՀԱՊԿ-ին արդյունավետ այլընտրանքներ չկան»:

Նա նշել է, որ անվտանգության ոլորտում «Հայաստանի ինքնիշխանության հետագա քայքայումը, ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի «թղթե հովանոցի» տակ արեւմտյան օրինաչափությունների անցումը պարզապես անհնարին կդարձնի ՌԴ-ի հետ եւ ՀԱՊԿ շրջանակում միասնական պաշտպանական տարածքի պահպանումը».

«Հուսով ենք՝ Հայաստանի ղեկավարությունը կունենա բավականաչափ քաղաքական իմաստություն՝ հասկանալու Արեւմուտքի խոստումների պատրանքային բնույթը եւ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարեւոր նշանակությունը երկրի ինքնիշխանության, անվտանգության եւ տնտեսական զարգացման տեսանկյունից»: