ru24.pro
Все новости
Июнь
2024

Միասնական տոմսային համակարգի ներդրման ժամկետները կարող են երկարաձգվել

0

p bԵՐԵՎԱՆ, 17 հունիսի․/ԱՌԿԱ/․/b Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր քաղաքապետարանում կազմակերպված գործակարգավարական նիստի ժամանակ անդրադարձել է մայրաքաղաքի համար նոր ավտոբուսների խմբաքանակի ձեռքբերման աշխատանքներին։/pp Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հայտնել է, որ ժամանակացույցով նախատեսված է հոկտեմբերի վերջ-նոյեմբերի սկզբին, սակայն աշխատում են, որ դրանք ավելի շուտ լինեն Երևանում։/pp Միաժամանակ Ավինյանն անդրադարձել է միասնական տոմսային համակարգի ներդրման գործընթացին։nbsp;/pp «Միասնական տոմսային համակարգի ներդրումը տեղի է ունենում, երբ նոր ավտոբուսները գալիս և մտնում են գիծ»:nbsp;/pp Քաղաքապետը հանձնարարել է ներկայացնել ավագանու որոշման նախագիծ, որով կերկարաձգվի միասնական տոմսային համակարգի ներդրման ժամկետը մեկ կամ երկու ամսով. «Որպեսզի մեր խոստումը հստակ կատարված լինի»,-nbsp;ասել է նա։nbsp;/pp Սուրեն Գրիգորյանն իր հերթին նշել է, որ արդեն պատրաստել են նախագիծը։/p