Վազգեն Սարգսյան. Արածդ ֆոկուսը քեզ դուր եկա՞վ
Մաս 6
Ընտրարշավի ժամանակ, ուր էլ գնայինք, Վազգեն Սարգսյանը միշտ ժամանակ էր գտնում՝ զորամաս մտնելու (հատկապես մեծ զորամասեր): Չեմ կարող ստույգ հիշել՝ որտե՞ղ էինք, բայց լավ հիշում եմ, որ շարքով մեծ ու հողոտ տանկեր էին կանգնած՝ իրարից որոշակի հեռավորության վրա: Առաջին անգամ էի այդքան մոտիկից մարտական տանկ տեսնում: Չգիտեմ ինչու՝ փորձեցի բարձրանալ թրթուրների վրա, չստացվեց, հետո որոշեցի նայել, թե տանկի տակ ի՞նչ կա: Կիսապառկած փորձում եմ խցկվել տանկի տակ, համարյա հաջողվել է ու մեկ էլ լսում եմ Վազգենի ձայնը. Читать дальше...