5 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 65-րդ միջազգային օլիմպիադայում
Հայաստանի թիմը 5 բրոնզե մեդալ եւ 1 գովասանագիր է նվաճել Մեծ Բրիտանիայի Բաթ քաղաքում հուլիսի 11-22-ն անցկացված «Մաթեմատիկա» առարկայի 65-րդ միջազգային օլիմպիադայում:
Այն անցկացվել է երկու տեսական փուլով, մասնակցել է 108 երկրի 609 աշակերտ։
Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներ Վահան Բաղդասարյանը, Կամո Միրաքյանն ու Արեգ Մկրտչյանը, «Քվանտ» վարժարանի 11-րդ դասարանի աշակերտ Աղասի Դարբինյանը եւ նույն հաստատության 12-րդ դասարանի սան Հայկ Անդրիասյանն արժանացել են բրոնզե մեդալների... Читать дальше...