ru24.pro
World News in Armenian
Март
2026
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

1-ամյա երեխային 2 ամիս բռնության ենթարկելու գործով խորթ մոր նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. դատախազություն

0

Գլխավոր դատախազությունից 1lurer.am-ին հայտնում են, որ 1.2 տարեկան երեխային ապօրինաբար կյանքից զրկելու դեպքերով հանրային քրեական հետապնդում է հարուցվել երեխայի հոր երկրորդ կնոջ նկատմամբ։

«Արաբկիր վարչական շրջանում 1 տարեկան երեխայի նկատմամբ 2026 թվականի հունվարի 22-ից մինչև մարտի 10-ը ներառյալ պարբերաբար գործադրված ֆիզիկական ներգործության արդյունքում պատճառված ֆիզիկական ուժեղ ցավի, ինչպես նաև մարտի 15-ին ուղղակի դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու դեպքերով դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել երեխայի հոր երկրորդ կնոջ նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու»,- հայտնեցին դատախազությունից:

Հիշեցնենք, որ մարտի 16-ին «կլինիկական մահ» ախտորոշմամբ «Արաբկիր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել 1.2 տարեկան երեխա։

The post 1-ամյա երեխային 2 ամիս բռնության ենթարկելու գործով խորթ մոր նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. դատախազություն first appeared on MediaLab Newsroom-Laboratory.