Վրաստանում կարող եք տեսնել, թե ինչ է լինում, երբ ՌԴ-ն հաղթում է. Մարթա Կոս
ԵՄ հանձնակատար Մարթա Կոսն ասել է, որ ԵՄ-ի «ընդլայնումն այսօր ավելին է, քան պարզապես ընդլայնումը։ Այսօր ընդլայնումն անվտանգություն, խաղաղություն, ազատություն և բարգավաճում է նշանակում»։ Այս թեմայով նա խոսել է Եվրախորհրդարանի լիագումար նիստում, որտեղ կենտրոնացել է նաև Վրաստանի վրա։
