Քրեական վարույթի շրջանակում Ալեքսանդր Սարգսյանին մեղսագրվել է առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելը
0
Քրեական վարույթի շրջանակում Ալեքսանդր Սարգսյանին մեղսագրվել է առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելը։ 2000 – 2007թթ․ Պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Սերժ Սարգսյանի եղբայրը հանդիսանալու հանգամանքով պայմանավորված՝ վերջինս 2001 – 2018թթ․ ընկած ժամանակահատվածում իր ազդեցությունն օգտագործելով՝ հիշյալ ժամանակահատվածում պաշտոնավարող ՀՀ ՊՆ զինվորական ոստիկանության վարչության պետերին դրդել է իրենց վստահված առանձնապես խոշոր չափերի պետական գումարը վատնման եղանակով հափշտակելուն։
