«Պետք չէ հեռախոս փոխանցել, պետք է պարզապես ապահովել իրավունքի, օրենքի գործողությունը Հայաստանում, պետք է պարզապես, որ չլինեն քաղաքական հետապնդումներ Հայաստանում». Վարդեւանյանը պատասխանում է Փաշինյանին
0
Այս կարճ ժամանակահատվածում իմ կողմից գրություններ հասցեագրվել են քննչական մարմնին՝ պարզելու ի վերջո տեսաուղերձ տարածելը խնդի՞ր է, թե՞ ոչ: Երկու պատասխան եմ ստացել, երկուսն էլ մերժելու մասին է: Դատախազությանը հարցում եմ ներկայացրել, մինչ օրս պատասխան չեմ ստացել: Իսկ պրոբացիայի ծառայությանը, հենց նույն այդ պրոբացիայի ծառայությանը ներկայացված հարցմանն ի պատասխան՝ շատ հետաքրքիր դիրքորոշում եմ ստացել, որ նշված հարցի վերաբերյալ պետք է դիմեմ կամ դատարանին, կամ վարույթ իրականացնող մարմնին:
