Իրանի մասին և՛ լավ, և՛ ամեն ինչ
0
Հայաստանում Իրանի հանդեպ տարածված դիրքորոշումը հանգում է հետևյալին՝ «Իրանի մասին կա՛մ լավ, կա՛մ ոչինչ»։ Իրանի հանդեպ հայերի ջերմ դիրքորոշումը լուրջ հիմքեր ունի՝ ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ եռակի շրջափակված Հայաստանի համար Իրանի ճանապարհը հայերն անվանում էինք «կյանքի ճանապարհ»։ Հայ ժողովրդի հավաքական հիշողության մեջ ամրապնդված այս ձևակերպումը և ջերմ դիրքորոշումն Իրանի հանդեպ նաև պաշտոնական մակարդակով էր ամրագրված։
