Թաիլանդում ՀՀ դեսպանությունը ունի Թաիլանդում զբոսաշրջային նպատակներով գտնվող ՀՀ 56 քաղաքացիների տվյալներ, որոնց թռիչքները չեղարկվել կամ հետաձգվել են․ ԱԳՆ
0
Մարտի 7-ի դրությամբ Թաիլանդում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը (նստավայրը՝ ք. Պեկին) ունի Թաիլանդում զբոսաշրջային նպատակներով գտնվող ՀՀ 56 քաղաքացիների տվյալներ, որոնց թռիչքները չեղարկվել կամ հետաձգվել են: Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման ավելի վաղ օրերին ՀՀ դեսպանության հետ կապ հաստատած քաղաքացիների թիվը 72 էր, մարտի 6-ին նրանցից 16-ն արդեն լքել են Թաիլանդի տարածքը` Չինաստանի տարածքով Հայաստան վերադառնալու նպատակով։
