Եվրահանձնաժողովը Զելենսկու՝ Օրբանի հասցեին սպառնալիքներն անընդունելի է համարել. «Ազատություն»
0
Եվրոպական հանձնաժողովում կարծում են, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կոպիտ արտահայտություններն ու սպառնալիքները Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հասցեին անընդունելի են։ «Չպետք է լինեն սպառնալիքներ անդամ պետությունների հասցեին», – այսօր Բրյուսելում կայացած ճեպազրույցում հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Օլոֆ Գիլը։ Գիլը հայտնել է, որ Եվրոպական հանձնաժողովը ակտիվ քննարկումներ է վարում, որի նպատակն է հասնել նրան,
