ՀՀԿ-ն պատրաստ է քննարկել ցանկացած թեկնածություն. Մամիջանյան
«Իմպիչմենթի գործընթացը առանց փողոցային պայքարի տեղի ունենալ չի կարող, ուստի իմպիչմենթը նույնական է փողոցային պայքարի: Ինձ համար զարմանալի կլինի, եթե որևէ ընդդիմադիր ուժ դեմ լինի փողոցային պայքարին»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ, Ազգային ժողովի (ԱԺ) «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը կուսակցության Գերագույն մարմնի նիստից հետո:
