ru24.pro
World News in Armenian
Март
2026
1 2 3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Բաքվի վտանգավոր խաղերն ու հիբրիդային պլանները. ընտրություններից առաջ Փաշինյանին հուշումները

0
Ինչպես արդեն գրել ենք, որ ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը և՛ 2025 թվականին, և՛ 2026 թվականին ներկայացրած զեկույցներում մեծ տեղ է հատկացրել հիբրիդային պատերազմի թեմային: Ավելին, վերջին զեկույցում Քրիստինե Գրիգորյանի ղեկավարած այդ կառույցը նույնիսկ հարկ է համարել առանձին հատվածով բացատրել՝ ինչ ասել է հիբրիդային պատերազմ: Եվ ոչինչ, որ հետո ՀՀ իշխանությունները որոշեցին, որ ավելի ճիշտ է օգտագործել ոչ թե «հիբրիդային պատերազմ», այլ՝ «հիբրիդային սպառնալիք» ձևակերպումը: Օրինակ՝ Ռուսաստանին Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ մղելու մեջ մեղադրող Ալեն Սիմոնյանը՝ Մոսկվա, Լավրովի մոտ գնալուց առաջ: