Էրդողանը խոստովանել է՝ Իրանի հոգևոր առաջնորդն է խափանել «Զանգեզուրի նիջանցք» կոչվածը. Փույա Հոսեյնի
«Իրանի դեսպանի կարևոր հայտարարություններից մեկն այն էր, որ Իրանի նահատակված հոգևոր առաջնորդն առանձնահատուկ վերաբերմունք ուներ հայ ժողովրդի նկատմամբ։ Տարբեր ժամանակահատվածներում, երբ պատերազմ էր, նա գծեց այդ կարմիր գիծը Հայաստանի տարածքային ամբողջականության համար, և Իրանի զինված ուժերը, նախագահը և այլ պաշտոնյաները հետևում էին իր սահմանած կարմիր գծերի պահպանմանը, նա արգելել էր, որ «Զանգեզուրի միջանցքն» իրականանա, հանձնարարել էր, որ Իրանն ամեն ինչ պիտի անի, որ այդ դավադիր ծրագիրը խափանվի, և թույլ չի տա հազարամյա Իրան-Հայաստան բարեկամական սահմանները խախտվեն, փակվեն»։
