ru24.pro
World News in Armenian
Март
2026
1 2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Իսրայելի հիմնական մտահոգությունը Իրանի միջուկային ծրագիրը չէ

0
Իրանի դեմ սանձազերծված գործողությունը բացահայտ ագրեսիա է ու միջազգային իրավունքի խախտում։ Այդ գործողության համար ԱՄՆ-ն ու Իսրայելը չունեն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի սանկցիա։ Դա նաև չի կարելի համարել Իրանի միջուկային ենթակառուցվածքը ոչնչացնելու և Իրանի կողմից միջուկային զենք ձեռք բերելու հնարավորությունը փակելու, ինչպես նաև դրա հետ կապված սպառնալիքները չեզոքացնելու նպատակով արված գործողություն։ Իրանը տարիներ շարունակ պատրաստ է եղել ընդունելու իր միջուկային ծրագրի վրա համապատասխան սահմանափակումներն ու միջազգային վերահսկողությունը։ Ավելին, պատերազմի նախօրեին նրանք պատրաստակամություն հայտնեցին ընդհանրապես հրաժարվել Իրանում ուրանի հարստացումից։