Ընտրական խրախճանք՝ ավգյան ախոռներում
«Շինող», «ասֆալտին ծեփող», «պատերի տակ վնգստացող», «դոմփող», «ուրիշ բան թափ տվող»... Սա պատկերավոր արտահայտությունների այն շատ համեստ ցանկն է, որով արտահայտվող ղեկավար ունեցող որևէ երկրում արժանապատվությունը պետք է ծաղրվեր, ամոթը՝ հետադիմական համարվեր, պատվախնդրությունը՝ հեգնանքի արժանանար, պատասխանատվությունից էլ մնար միայն «տալ» արմատը, բայց միանգամայն ուրիշ պահանջվելիքը տալու իմաստով:
