Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը վերընտրվել է Քրիստոնեա-դեմոկրատական միության ղեկավարի պաշտոնում
1001 գրանցված պատվիրակներից քվեարկությանը մասնակցել է 977-ը։ Մերցի օգտին քվեարկել է 878 պատվիրակ, իսկ դեմ՝ 85-ը։ Տասնչորս պատվիրակ ձեռնպահ է մնացել, և նրանց քվեաթերթիկները անվավեր են ճանաչվել ՔԴՄ-ի սահմանված ընթացակարգի համաձայն։
