Աբովյանի համայնքային կոմունալ տնտեսության պաշտոնատար անձը դատապարտյալի օգտին ապօրինի գործողության դիմաց կաշառք է ստացել
0
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Կոտայքի մարզի «Աբովյանի համայնքային կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ի համապատասխան բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած անձը, իր ծառայողական լիազորություններն օգտագործելով դատապարտյալի օգտին ապօրինի գործողություն կատարելու համար, նրանից կաշառք է ստացել: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով նշանակված 80
