Էլինա Ավանեսյանը նահանջել է 178-րդ հորիզոնական
0
Թենիսի կանանց ասոցիացիայի (WTA) հրապարակած վարկանիշային դասակարգման նոր ցուցակում Էլինա Ավանեսյանը, որը վնասվածքների պատճառով տևական ժամանակ հանդես չի եկել մրցումներում, զգալիորեն զիջել է դիրքերը եւ դուրս է մնացել լավագույն 100-յակից։ Այժմ նա զբաղեցնում է 178-րդ հորիզոնականը։ Հայաստանի մեկ այլ թենիսիստուհի՝ Անի Ամիրաղյանը հանգրվանել է 177-րդ հորիզոնականում։ Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
