ՀԱԵ-ն իր 1700-ամյա պատմության ընթացքում ավելի շատ քաղաքական որոշումներ է կայացրել, քան՝ մշակութային, կրոնական եւ ծիսական թեքում ունեցող․ «Հայացք Երևանից»
0
Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին հայտնվել է ներքաղաքական զարգացումների կենտրոնում: Շատերն ասում են, որ եկեղեցին քաղաքականության հետ որեւէ անելիք չունի: Իրականում ամեն ինչ քաղաքականություն է՝ մշակույթը, կրթությունը, կրոնական ուսմունքները… Հիմա հարցը հետեւյալն է՝ արդյոք եկեղեցին կարո՞ղ է քաղաքական դերակատարություն ստանձնել. եկեք դա չշփոթեք կուսակցական գործունեության հետ, որովհետեւ կուսակցական գործունեությունը իշխանության մասին է, մինչդեռ քաղաքականությունը, ինչպես նշվեց վերը,
