Վաղը կարող են մեկ այլ թուղթ բերել, որի մեջ այլ բան գրված լինի, ու ասեն՝ սա է, ու արդեն համաձայնագիր է. կրկնում եմ, դեռևս որևէ թուղթ ԱՄՆ-ի հետ վերջնական ստորագրված չէ. Տիգրան Թորոսյան
«Եթե այդ պայմանագրերն այդքան լավն են, նույն TRIPP-ի ու փոքր մոդուլային ռեակտորների հետ կապված, ինչո՞ւ դրանցից որևէ մեկը չի ստորագրվել: Այսինքն՝ առայժմ կա ոչ թե համաձայնագիր, այլ հուշագիր է, որը կարող է ոտքից գլուխ փոխվել, ենթադրենք, այն ժամանակ, երբ Հայաստանի իշխանությունները վստահ կլինեն, որ դրանք կարող են Խորհրդարանով անցկացնել: Եթե համաձայնագրեր չեն բերում, դա նշանակում է՝ կա՛մ բերելու բան չկա, կա՛մ դրանք բերելու հարմար ժամանակը չէ»:
