Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ․ Վեհափառ Հայրապետը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց նորապսակ զույգերին
0
Փետրվարի 14-ին՝ 40-օրյա մանուկ Հիսուսի տաճարին ընծայման տոնին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայորդաց Տների հոգևոր տեսուչ Հոգեշնորհ Տ․ Հարություն վարդապետ Կիրակոսյանը։ Իր քարոզում Հայր Սուրբն անդրադարձ կատարեց տոնի խորհրդին՝ մասնավորաբար նշելով. «Տեառնընդառաջի խորհուրդը Աստծուն սպասելու,
