«Խաղաղությունը ինձ համար կոնկրետ գործողություններով է չափվում». Մանե Թանդիլյան
0
«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայ գերիների վերադարձը առաջնահերթություն է։ Քանի դեռ մեր քաղաքացիները շարունակում են գտնվել գերության մեջ, «խաղաղության» մասին խոսելը ձևական է։ Խաղաղությունը ինձ համար կոնկրետ գործողություններով է չափվում։ Մենք ակնկալում ենք, որ միջազգային գործընկերները, այդ թվում՝ ԱՄՆ ղեկավարությունը և փոխնախագահ Վենսը, կդրսևորեն գործուն դերակատարում այս հարցում։
