ՌԴ գյուղատնտեսության փոխնախարարի գլխավորած պատվիրակությունը այցելել է Երևան
Երևանում համագործակցության համաձայնագիր է ստորագրվել «Նեմչինովկա» դաշնային հետազոտական կենտրոնի՝ Ռուսաստանի գյուղատնտեսական գիտության խոշորագույն գիտամեթոդական կենտրոնի և Ագրոբիոտեխնոլոգիաների հայկական գիտական կենտրոնի միջև։ Տեղեկությունը հաղորդում է Հայաստանում ՌԴ դեսպանատան մամլո ծառայությունը:
