Առաջիկա հինգ տարիներին ներդրումներ-ՀՆԱ հարաբերակցությունը պետք է կտրուկ աճի՝ ներկայիս 19%-ից հասնելով 40%-ի. «Առաջարկ Հայաստանին»
Կարճ ժամկետում պետք է մշակել և գործողության մեջ դնել Նոր տնտեսական քաղաքականությունը, որի անկյունաքարը ներդրումային, այլ ոչ թե սպառողական տնտեսությունն է։ Ակնհայտ է, որ վերջին տարիներին ներդրումները ոչ թե գալիս, այլ լայն թափով արտահոսում են երկրից։ Այդ գործընթացը պետք է կանխել, կանգնեցնել և պայմաններ ստեղծել մեծածավալ ներդրումների ներգրավման համար։
