Շվեյցարիայում ՀՀ դեսպանությունը Ժնևից կտեղափոխվի Բեռն
0
Կառավարությունը փոփոխություն և լրացումներ է կատարել Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ դեսպանությունը Բեռն տեղափոխելու որոշման մեջ: Ըստ հիմնավորման՝ առաջարկվում է Ժնևում գործող Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ դեսպանությունը տեղափոխել Բեռն, իսկ Ժնևի ՄԱԿ–ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչության նստավայրը թողնել Ժնևում: ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
