Մենք հոգնել ենք թույլերից, հանձնվելուց. հայտարարում ենք «Ուժեղ Հայաստանի» սկիզբը. Ալիկ Ալեքսանյան
Այսօր հայտարարում ենք «Ուժեղ Հայաստանի» նոր թվականի սկիզբը. նոր մտածողություն, նոր առաջնորդություն, նոր քաղաքական ուժ և ուժեղ Հայաստանի նոր հաղթանակների սկիզբը։ Մենք հոգնել ենք թույլերից, թույլերից, որոնք տարիներ շարունակ սպառում են մեր երկրի ռեսուրսները, մեր ապագան, մեր հույսերը։ Մենք հոգնել ենք հանձնվելուց, ամոթից, փախուստից։ «Ուժեղ Հայաստան»-ը գալիս է ասելու՝ մենք ուժեղ ենք և վերջ, այս մասին կուսակցության շնորհանդեսին հայտարարեց շարժման անդամ Ալեքսան Ալեքսանյանը։
