«Ալիևը կարող է լավ գնով «ծախել» Շուշիի դիրքն ԱՄՆ-ին». Մհեր Աբրահամյան
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի տարածաշրջանային այցը մեծապես կապված էր ԹՐԻՓՓ նախագծի հետ, և ԹՐԻՓՓ-ն իրենից ենթադրում է ոչ թե ճանապարհ, այլ հենց միջանցք, որը թուրքերը փորձում էին բացել դարեր շարունակ։ Այս մասին 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նշեց թուրքագետ Մհեր Աբրահամյանը՝ խոսելով ԱՄՆ փոխնախագահի Երևան և Բաքու այցերի արդյունքների մասին։
