Ներդրումային խաբկանք. Հայաստանը՝ որպես ամերիկյան ատոմային փորձադաշտ. ի՞նչ է թաքնված Վենսի խոստումների հետևում
Միացյալ Նահանգների փոխնախագահի Հայաստան կատարած այցի շրջանակներում տպավորություն ստեղծվեց, թե միջուկային համագործակցության շրջանակներում Միացյալ Նահանգները պատրաստվում է միլիարդավոր դոլարներ ներդնել Հայաստանում։ Ջեյ Դի Վենսի կողմից հնչեցրած հայտարարությունը ներդրումների վերաբերյալ «բուռն» ոգևորություն է առաջացրել իշխանական քարոզիչների շրջանում։ Այնինչ՝ իրականում գործ ունենք ներդրումային խաբկանքի հետ։
