Թուրքիայի բնակչության թիվն անցել է 86 միլիոնը
Թուրքիայի վիճակագրական կազմակերպությունը (TÜİK) հրապարակել է 2025թ. Թուրքիայի բնակչության թվի վերաբերյալ տվյալներ։ Դրանց համաձայն՝ Թուրքիայի բնակչությունը 2024թ. թվականի համեմատ աճել է 427.224-ով՝ հասնելով 86 միլիոն 92.168-ի։ Բնակչության 50.02%-ը կազմում են տղամարդիկ (43 մլն․ 59.434), իսկ 49.98%-ը՝ կանայք (43 մլն․ 32.734)։
