Բրիտանիայի արքայազն Ուիլյամը եռօրյա այցով մեկնում է Սաուդյան Արաբիա
Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը Սաուդյան Արաբիա եռօրյա այցի ընթացքում կհանդիպի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանի հետ: Սա կառավարության անունից արվող պաշտոնական այց է՝ երկրի հետ կապերը խորացնելու նպատակով։ Ինչպես հաղորդում է Reuters-ը, այցը մեկնարկում է փետրվարի 9-ին։
