Վարորդի սթափության վիճակը ստուգելու ժամանակ ուղևորը փորձել էր կաշառել պարեկներին
0
ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները փետրվարի 3-ին Իսակովի պողոտայում ստուգման նպատակով կանգնեցրել են «ԲՄՎ» մակնիշի մեքենան: Վարորդի սթափության վիճակը ստուգելու ժամանակ 34-ամյա ուղևորը փորձել է կաշառել պարեկներին: Կաշառք տալու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով նա ձերբակալվել և տարվել է Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին: Ուղևորը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: ՀՀ
