Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակության հետ քննարկվել են «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագրի համաֆինանսավորման, ճանապարհների բարեկարգմանն ուղղված վարկային պայմանագրի մանրամասները
0
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդգար Մկրտչյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակությանը: Հանդիպման շրջանակում կողմերը, ընդգծելով ձևավորված արդյունավետ գործընկերության կարևորությունը, անդրադարձել են Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ Հայաստանի տրանսպորտի, էներգետիկայի, ջրային և ենթակառուցվածքային այլ ուղղություններով իրականացվող ծրագրերի ընթացքին: Համագործակցության հետագա զարգացման հնարավորությունների համատեքստում կողմերը, մասնավորապես, քննարկել են «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագրի համաֆինանսավորման, ինչպես նաև ճանապարհների բարեկարգմանն
