ԵԽ առաջիկա ծրագրերում առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու սահմանադրական վերահսկողության մեխանիզմների խորացման հարցերին. Քլեր Օվեյը՝ Արման Դիլանյանին
0
Հունվարի 30-ին ՀՀ ՍԴ նախագահ Արման Դիլանյանը Ստրասբուրգում հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների պաշտպանության տնօրեն Քլեր Օվեյի հետ: Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է հավատարմությունը ժողովրդավարության սկզբունքներին, մարդու իրավունքների պաշտպանությանը և օրենքի գերակայությանը։ ՍԴ նախագահ Արման Դիլանյանն անդրադարձել է Սահմանադրական դատարանի և Եվրոպայի Խորհրդի համագործակցությամբ «Աջակցություն Հայաստանում սահմանադրական արդարադատության զարգացմանը՝ համապատասխան եվրոպական չափանիշներին» ծրագրի
