«Նիկոլը լավ գիտի՝ երիտասարդությունն իրեն չի սիրում, ձև է մտածում երիտասարդության «տամարը» մտնելու համար». Միքայել Նահապետյան
«Մենք այսօր գտնվում ենք շատ տարօրինակ վիճակում, երբ կա տոտալ կոնսենսուս, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանն է այդ կոնսենսուսին կողմ։ ՀՀ սահմանների վրա իրավական շրջանակը և քաղաքական ինստիտուտները հնարավորություն չեն տալիս որոշումներ կայացնել մեր ապագայի վերաբերյալ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց հանրային-քաղաքական գործիչ Միքայել Նահապետյանը՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի մշտական դարձած հայտարարությունների մասին, երբ վերջինը մշտապես դիմում է ժողովրդին՝ ասելով՝ եթե իր քաղաքականության հետ համաձայն չեն, ապա կարող են հեղափոխություն անել։
