Հանձնարարել եմ ԱԳ նախարարին ԱՄՆ հետ անցկացնել արդար և հավասար բանակցություններ․ Փեզեշքիան
Հաշվի առնելով տարածաշրջանի բարեկամ կառավարությունների խնդրանքները՝ արձագանքելու ԱՄՆ նախագահի կողմից բանակցությունների առաջարկին, հանձնարարել եմ ԱԳ նախարարին անցկացնել արդար և հավասար բանակցություններ, գրել է Իրանի նախագահ Փեզեշքիանը։
