Ադրբեջանը Թուրքիային վերականգնվող ավիացիոն վառելիք է վաճառել
Թուրքիայում ներդրումներ իրականացնող Ադրբեջանի պետական նավթային «SOCAR Türkiye» ընկերությունը սկսել է «Վերականգնվող ավիացիոն վառելիքի» (SAF) առևտրային գործունեությունը՝ նպատակ ունենալով նպաստել ավիացիոն ոլորտում ածխածնային արտանետումների նվազեցմանը։ Առաջին առևտրային գործարքը իրականացվել է թուրքական ավիացիոն «Turkish Airlines» ընկերության հետ, 2026-ի հունվարի 29-ին։
