Թուրքիան ի վիճակի է տարեկան 3000 տոննա օդային բեռնափոխադրում իրականացնել
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել է, որ երկրի քաղաքացիական ավիացիայի ոլորտում գրանցվել է նշանակալի աճ. 2025-ի վերջին Թուրքիայում ուղևորափոխադրող և բեռնատար ինքնաթիռների թիվը հասել է 800-ի, իսկ օդաչուների ընդհանուր թիվը՝ 17.910-ի, ինչը նախորդ տարվա՝ 2024-ի համեմատ, ենթադրում է 10 տոկոս աճ։
