Թելադրողը միշտ Ադրբեջանն է լինելու՝ նրա տրամադրության տակ է գտնվելու հոսանքի կառավարման սարքը. «Հայացք Երեւանից»
0
Հունվարի 21-ին տեղի ունեցած՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցի, խորհրդարանի ամբիոնից հայտարարեց Հայաստանի եւ Ադրբեջանի էներգետիկ ոլորտների առաջիկա միավորման մասին: «Խաղաղության ճանապարհով ընթացող երկու երկրների էներգետիկ համակարգերը աներկբա եւ միանշանակ միանալու են իրար ու փոխադարձաբար, նույն պայմաններով օգտվելու են ե՛ւ արտահանման, ե՛ւ ներմուծման հնարավոր գործարքներից»,- վստահեցրել է
