Երիտասարդությունը ոչ թե հավատից հեռու լինելու ժամանակն է, այլ հենց հավատի քաջ վկայության տարիքը․ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյան
0
Այսօր Մասյացոտնի թեմի Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցում մեծ շուքով նշվեց Սուրբ Սարգիս Զորավարի տոնը։ Պատարագին մասնակցում էին թեմի համայնքներից և Հայաստանի տարբեր թեմերից եկած ուխտավորներ։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Սուրբ Սարգիս եկեղեցի էր բերվել Խաչափայտի մասունքը՝ հավատացյալների հոգիներին մխիթարություն և զորություն պարգևելու համար։ Տոնական Սուրբ Պատարագը մատուցեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի փոխլուսարարապետ հոգեշնորհ Տեր Դավիթ
