Պապիկյանը խախտել է «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքի 10-րդ հոդվածի պահանջը, ըստ որի՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իրավունք ունի ունենալու մշտական հոգևոր ներկայացուցիչ զորամասերում. Արա Զոհրաբյան
0
«Բացի այդ, Սուրեն Պապիկյանը խախտել է նույնիսկ պաշտպանության նախարարի կողմից հաստատված Հոգևոր ծառայության կանոնադրության 5.1 կետը, ըստ որի՝ Հոգևոր ծառայությունը լուծարվում է Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնագրով և ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով։ Ինչպես տեսնում ենք, նախարարը միանձնյա չէր կարող լուծարել այդ ծառայությունը։ Այս գործընթացի առիթը հանդիսացել է այն, որ գնդերեցները հրաժարվել են պաշտպանության նախարարության պահանջով միանալ Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական ծրագրին»։
