Արման Թաթոյանը երեք հարցով դիմել է ԱՄՆ փոխնախագահին՝ Հայաստան նախատեսված այցի առիթով
0
Թաթոյանը՝ Վենսին. «Դուք և նախագահ Թրամփն ունեք գործունեության բացառիկ հաջող փորձ։ Նախագահ Թրամփը վերադարձրել է գերիների, որոնք անգամ կորած էին համարվում։ Միասին Դուք կանխեցիք Հայաստանի նկատմամբ ագրեսիան անցյալ գարնանը, այն ժամանակ, երբ Բայդենի վարչակազմը որևէ քայլ չձեռնարկեց։ Սրանք ոչ թե խոսքեր են, այլ կոնկրետ արդյունքներ, որոնք ամբողջ աշխարհի հայերը տեսնում և հիշում են։ Մենք վստահ ենք, որ Ադրբեջան կատարելիք Ձեր այցի ընթացքում Դուք կարող եք նպաստել Բաքվում պահվող բոլոր 19 հայ քրիստոնյա գերիների և պատանդների ազատմանը։ Այս քայլը հույս ու արդարություն կբերի հազարավոր հայ ընտանիքների և լայն արձագանք կստանա ամբողջ աշխարհի հայ համայնքում»։
