Նախարարի մեկ ամսվա պարգևավճարը՝ ուսուցչի 5 տարվա աշխատավարձ. Իշխանության իրական դեմքը
Մինչ իշխանությունները զբաղված են պետության հաշվին իրենց բարձր աշխատավարձեր ու միլիոններով պարգևավճարներ բաժանելն արդարացնելով, բազմաթիվ ոլորտներում մարդիկ չնչին աշխատավարձ են ստանում։ Վերջին տվյալներով, Հայաստանում միջին անվանական աշխատավարձը 308.800 դրամ է։ Առաջին հայացքից գուցե թվում է, թե փոքր չէ։ Բայց բազմաթիվ ոլորտներ կան, որտեղ անվանական աշխատավարձերը շատ հեռու են միջինից։ Դեռ չենք ասում, որ փաստացի կամ հարկումից հետո այդ աշխատավարձերն անհամեմատ ավելի ցածր են։
