Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 786,000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ. Դատախազության՝ պետական շահերի պաշտպանության հերթական հայցը բավարարվել է
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցը Հակակոռուպցիոն դատարանի 2026 թվականի հունվարի 23-ի վճռով բավարարվել է: Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 786 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 297 միլիոն 980 հազար դրամ:
