ru24.pro
World News in Armenian
Январь
2026
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24
25
26
27
28
29
30
31

Դեսպան Մկրտչյանը և պետքարտուղար Հանդերսոնը քննարկել են Հայաստանի և ԱՄՆ Յուտա նահանգի միջև հնարավոր տնտեսական համագործակցությունը

0
ԱՄՆ Յուտա նահանգ կատարած աշխատանքային այցի շրջանակում դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել նահանգապետի տեղակալ և պետքարտուղար Դեյդրե Հանդերսոնի հետ։ Հանդիպման ընթացքում դեսպանը և Դ. Հանդերսոնը քննարկել են Հայաստանի Հանրապետության և Յուտա նահանգի միջև հնարավոր տնտեսական համագործակցության ուղղությունները։ Կողմերն ընդգծել են համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու պատրաստակամությունը։ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն